Բաժիններ՝

Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու գործով «թաքնված» ամբաստանյալը հայտնաբերվել է. «Փաստինֆո»

Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության մասնակիցներիցն տեղեկացրեց, որ հետախուզվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է և նրա մասով անջատված գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ապրիլի 1-ին դատարանը որոշում էր կայացրել ամբաստանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, քրեական գործից մաս անջատելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանն այն ժամանակ արձանագրել էր, որ ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը, գտնվելով չհեռանալու մասին ստորագրության ձևով ընտրված խափանման միջոցի ներքո, ըստ էության չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, մի քանի անգամ դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալով՝ դատարան չի ներկայացել, իսկ մի քանիսը դատարան են վերադարձել «անհայտ» մակագրությամբ։

«Այսինքն՝ ամբաստանյալի գործողությունները վկայում են այն մասին, որ նա կամ թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, կամ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության և վերջինիս տեղյակ պահելու փոխել է փաստացի բնակության վայրը»,- նշվում էր դատարանի եզրահանգման մեջ։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս