
Դ. Բաբայանը մանրամասներ է հայտնել գերությունից վերադարձված ԼՂՀ քաղաքացու մասին. ԳԱԼԱ

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել քաղաքացի Մայելյան Վագիֆին՝ ծնված 1956 թվականին, ով սահմանը հատել էր ապրիլի 20-ին:
ԳԱԼԱ –ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից փոխանցել էին, որ անձը վերադարձվել է Ղարաբաղի կողմին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ է հայտնել ԼՂՀ քաղաքացուց, նրա առողջական վիճակից, եւ թե նա ինչ պայմաններում է հատել սահմանը:
«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: