
Լարված իրավիճակ` «Արցախբանկում». բանկի աշխատակիցները թույլ չեն տալիս մարդկանց մտնել բանկ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արցախբանկի»՝ Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում:
Վերջիններս պահանջում են հանդիպում կազմակերպել բանկի ղեկավարության հետ, սակայն բանկի աշխատակիցները փակել են բանկի դռները՝ թույլ չտալով նրանց մտնել բանկ մտնել: 2006 թվականից «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի և բնակիչների միջև անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել:
Բնակիչները պարտաճանաչորեն՝ պարբերաբար կատարել են վճարումներ՝ նշված շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Այնուհետ բնակիչներին հայտնել են, որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում և վերջիններս շենքի նկատմամբ ոչ մի իրավունք չունեն: