
Երկրաշարժ` Իրանում. Այն զգացվել է նաև Հայաստանի հարավում

Մայիսի 8-ին, ժամը 12.44-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն