Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Քաջարան – Մեղրի ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաջարան – Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունե-ցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Մեղրի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի (32OS736 պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.-ը ծնվ.1978թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ՝ 50-60 մ, ինչից Բ. Գ.-ը (ծնվ.1985թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ.1935թ.) տեղում զոհվել են:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ուղևորներ Գ. Բ.-ին և Մ. Խ.-ին (ծնվ.1982թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Քաջարանի Բբժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Բ.Գ.-ի և Ռ.Հ.-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս