Հունիսի 16-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածում այրվում է ավտոմեքենա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևան կամուրջ):
Հունիսի 15-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:
«Իրենց տեսակետների մեջ փոփոխության դեպքում մենք նոր մեր վերջնական տեսակետը կներկայացնենք, բացի դա, մենք առաջիկա օրերին կհրապարակենք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվի նոր համակարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Երևանում hունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է: Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Զելենևը նկատեց` երկրում, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, եթե ռուսաց լեզվով միջազգային գիտաժողով է անցկացվում, դա վկայում է ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակի մասին, ընդ որում` ոչ միայն առօրյա-կենցաղային, այլև գիտական լեզվի գերազանց իմացության մասին:
Կառավարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին:
Հունիսի 11-13-ը անցկացված գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Ընտանիքում` հոր եւ որդու միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս ծեծել է հորը: Մայրը փորձել է միջամտել եւ դադարեցնել հոր ու որդու վիճաբանությունը, որի հետեւանքով տղան հարվածներ է հասցրել նաեւ մորը:
Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքը Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունեցող գրոհայիններից ազատագրելուց հետո քաղաքում այլևս հարյուր տոկոսանոց անվտանգություն է և քաղաքում առանձնապես մեծ ավերածություններ չկան:
Հունիսի 15-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պրահայի փողոցի թիվ 3 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ստամբուլի Ֆատիհ փողոցում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են ՀՀ քաղաքացի Համբարձում Հարությունյանն ու մի քանի անհայտ անձինք, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Զեյնալյանը իր վստահորդի այդ հաղթանակով այնքան էլ ոգեւորված չէր: Նրա գնահատմամբ՝ դատարանները իրավունքի վերաբերյալ հարցը չեն լուծում:
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Հունիսի 15-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Սարգսյան փողոցի թիվ 3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 56 տան մոտակայքում կովն ընկել է ջրագծի համար նախատեսված փոսը. կենդանուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին:
«Ես ուզում եմ ասել, որ հիմա շինարարական աշխատանքները «Սեւ բերդում» սառեցված են, եւ կառավարությունում պետք է քննարկվի այս հարցը, ուղղակի իմացեք, երբ վերցրել եմ ամրոցը, կեսից ավելն արդեն փոխված էր»:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն (ծնվ. 1991 թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար` ծանր և բավարար:
«Երիտասարդը 2013թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 03:30-ի սահմաններում, քննությամբ չպարզված երկու անձանց հետ, գտնվելով Ջրվեժ-Գառնի խճուղի 1 հասցեում գործող «Матрёшка» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում «պրիվատ» առանձնասենյակում առանձնանալով նույն ակումբի մերկապարուհի, Կոտ Դը Իվուարի Հանրապետության քաղաքացու հետ, առաջարկել է նրան իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Ըստ մեղադրանքի՝ մերկապարուհին, մերժելով երիտասարդի առաջարկը, դուրս է եկել առանձնասենյակից:
«Եթե ժամանակակից ճարտարապետություն ես դնում անունը, դու անգամ Դուբայի հետ չես կարող համեմատվել, Դուբային մոտենա՛լ անգամ չես կարող: Այն ճարտարապետները, որոնք ներկայացնում են քաղաքի ճարտարապետության իրենց տեսլականը, փիլիսոփայությունը, թող դա կիրառեն, բայց ոչ թե այլոց ստեղծածը քանդելով: Դա նույնն է թե` ասես՝ կտավ է պետք, ձեռքիս տակ չունեմ, Սարյանի նկարը ջնջեմ, կտավն օգտագործեմ»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հունիսի 19-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը, դատարանում մեղադրանքը կպաշտպանի դատախազ Կարեն Հարությունյանը:
Հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Խորեն Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:
«Իմ այս վիճակի մեղավորը միայն ես եմ, որ հիմա գտնվում եմ ծերանոցում: Չլսեցի իմ աղջկան, ամուսնացա երկրորդ անգամ, բազմազավակ մի տղամարդու հետ, ում կինը մահացել էր, եւ 8 երեխա մնացել էին առանց մոր խնամքի: Նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղից էր: 27 տարի ապրեցի նրանց հետ, շատ լավ սկեսուր, լավ մայր եւ լավ տատիկ եմ եղել, մինչեւ այն ժամանակ, երբ մահացավ ամուսինս»: