Բաժիններ՝

Չորս վրաերթ` Երևանում

Հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Խորեն Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Նորիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 127/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա Նաիրա Ք.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Սյուզաննա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30