Բաժիններ՝

Ակտիվիստը շահել է դատը՝ ոստիկանների դեմ. aravot.am

ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի գործով Վարչական դատարանը հունիսի 13-ին վճիռ է կայացրել հօգուտ ակտիվիստի եւ ոստիկանության գործողությունները ճանաչել հակաօրինական: Արեն Մանուկյանը Փակ շուկայի ցույցի մասնակիցներից էր եւ օգոստոսի 31-ին բռնի բերման էր ենթարկվել ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Ոստիկանությունը դիմել էր դատարան՝ մեղադրելով ակտիվիստին՝ իրենց օրինական պահանջները չկատարելու մեջ: Արեն Մանուկյանն էլ հակընդդեմ հայցով էր դիմել էր դատարան: Դատարանում Արեն Մանուկյանի ներկայացուցիչը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էր:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զեյնալյանը իր վստահորդի այդ հաղթանակով այնքան էլ ոգեւորված չէր: Նրա գնահատմամբ՝ դատարանները իրավունքի վերաբերյալ հարցը չեն լուծում. «Եթե խնդիրը լուծվի իրավունքի գերակայության տեսակետից, ապա մեր վստահորդների ներկայացրած որեւէ գործ ոստիկանությունը չի կարող շահել: Սակայն այնպես են ձեւակերպված հայցերը բավարարող վճիռները, որ տեղ են թողնում «ոստիկանի» հայցերը բավարարելու: Մենք շատ գլոբալ խնդիր ենք բարձրացնում՝ վարչական պատասխանատվության ինստիտուտին: Այդ պահի համար են միայն խնդիր լուծում, ոչ թե այնպիսի ձեւակերպումներ են տալիս, որը վերաբերի ընդհանրապես իրավունքի գերակայությանը: Բայց պիտի այդ ամենը մեկնաբանվի իրավունքի գերակայության ներքո եւ ոստիկանների գործողությունները պիտի համապատասխանեն դրան: Որեւէ պարագայում այդ գործողությունները չեն համապատասխանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս