Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակը զարմացնում և հիացնում է. Եվգենի Զելենև. 1in.am
«Ռոսիյա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը Ազգային ժողովի հայ-ռուսական բարեկամության ակումբում անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ. նախ նշեց, որ իրեն մտահոգում է Հայաստանում ռուսաց լեզվի ոչ բավարար իմացությունը, ապա տեղեկացրեց, որ ռուսերենի իմացության նվազմանը զուգահեռ` մեր երկրի անվտանգությունն էլ կնվազի:
ՌԴ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ Եվգենի Զելենևից, որը Հայաստանում էր` մասնակցելու «Կրթությունը XXI դարում. խնդիրներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովին, «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց` ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում ռուսաց լեզվի իմացությունը: «Ես շնորհակալ եմ ԵՊՀ իմ գործընկերներից, որ իրենք որոշում են ընդունել համաժողովն անցկացնել ռուսաց լեզվով: Ռուսերենից թարգմանությունը երկու լեզվով էր` անգլերեն և հայերեն, հայերենը համաժամանակյա չէր, քանի որ լսարանը ռուսաց լեզվին տիրապետում էր: Կարծում եմ` սա արդեն ինքնին խոսուն փաստ է»,- ասաց նա:
Զելենևը նկատեց` երկրում, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, եթե ռուսաց լեզվով միջազգային գիտաժողով է անցկացվում, դա վկայում է ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակի մասին, ընդ որում` ոչ միայն առօրյա-կենցաղային, այլև գիտական լեզվի գերազանց իմացության մասին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: