ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 15-ին Երևանի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանում բնակվող իր ամուսնու հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է նրա որովայնին` վերջինիս առողջությանը որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով դիտավորությամբ պատաճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ:
Գարնանը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի վարչական տարածքում` գյուղից մոտ 200մ հարավ, Հակարի գետի շրջակայքում տեղի են ունեցել սողանքներ, ինչի արդյունքում բացվել է խոշոր տնտեսական կարաս, որի մասին տեղաբնակները տեղեկացրել են պատմական միջավայրի պահպանության Քաշաթաղի շրջանային պետական ծառայությանը:
Հունիսի 13-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա:
Վերջիններիս խոսքերով տարիներ շարունակ իրենք շենքը վերանորոգելու միայն խոստումներ են լսել, բայց դրանք մնացել են անիրագործելի: Խնդրով բնակիչները դիմել են Գյումրու քաղաքապետարան:
Գեղարքունիքում ուխտագնացության ժամանակ ծաղիկներ դնելով Սեւանում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների շիրիմներին եւ շիրմաքարին՝ ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Ճիշտ բան են ներկայացրել: Իհարկե, եթե իշխանությունը խելոք լինի՝ դա կիրագործի», «Երկրի ղեկը միջին խավն է, չէ՞: Բայց ես այդ միջին խավը չեմ տեսնում: Շատ հարազատներ ունեմ, որ ստիպված են աշխատանքի համար գնալ արտերկիր: Եվ ունեցել ենք ընտանիքներ, որ քայքայվել են հենց այդ բերումով: Տան տղամարդը գնացել է դրսում աշխատելու, այնտեղ մնացել է, կնոջը, երեխաներին լքել՝ գնացել են: Դա շատ ցավալի հարց է»:
Հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 13-ին, ժամը 23.00-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:
Հունիսի 14-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 15-րդ տան բակում օձ է նկատվել. որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց:
Թեև վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բազմաթիվ հանգստյան տներ և հանգստի գոտիներ, սակայն հայ հասարակության լայն շերտերի համար դրանք մնում են անհասանելի: Հայաստանից դուրս՝ այլ երկրներում, հանգստի մեկնելն ավելի մատչելի է, քան, ասենք՝ Ծաղկաձորում հանգստանալը: Ուստի հատկանշական է, որ վերջին տարիներին նկատվում է այլ երկրներում հանգիստն անցկացնելու տենդենց:
Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով:
Նա նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ:
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները: Տեղեկացնենք նաև, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:
Հունիսի 14-ին, ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող արհեստական լիճը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միակ բանը, որ հիմա ինձ համար պարզ է, որ այստեղ գրված է, որ 10 հազար դրամի հաշիվ է, բայց թե այդ 10 հազարը ինչի համար է, ինչ տեսակի խախտման համար է, դրանից գաղափար չունեմ, դա արդեն հարկադիրում կասեն»,- ասել է երգիչը:
«Եթե Միկոյանը դեմք էր և ներկայություն էր խորհրդային համակարգի ամենավերին էշելոններում, այսօր մենք չպետք է ունենայինք ո’չ Ղարաբաղի հարց, ո’չ Նախիջևանի հարց և ո’չ էլ Կարսի հարց: Եթե մենք այդ հարցերն ունենք առ այսօր և այդ հարցերի բեռան տակ ենք կքած, նշանակում է Միկոյանը ոչինչ արել Հայաստանի և հայ ժողովրդի համար», – ասել է սրբազանը:
Հունիսի 13-ին կայացավ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում դատավոր Լ. Ավետիսյանն անձնական վիրավորանք հասցրեց ազատամարտիկներից մեկին, որը խիստ զայրացրեց բոլոր ներկաներին, որոնք պահանջեցին դատավորից ներողություն խնդրել ազատամարտիկից:
Հունիսի 14-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
«Աֆրիկյան տունը մոդեռն ճարտարապետության երևի միակ օրնակն է Երևան քաղաքում եղել և կմնա, իհարկե, եթե չքանդեն: Որոշ շենքերի համար կարող են այդ տեխնոլոգիան բերել. ինքը հնարավորություն է տալիս, կտրեն շենքը, ու մի երեք-չորս մետր ետ տան:
Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:
«Էս ի՞նչ ա կատարվում։ Բանկից զանգում են ինձ ու ասում են, որ իմ հաշիվները սառեցված են։ Ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչ իրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորություն ա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հունիսի 14-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: