Թուրքիայում հայ են սպանել, ևս մի քանի հայերի վիրավորել, վիրավորների թվում 11-ամյա երեխա կա. ԳԱԼԱ

ԳԱԼԱ –ի փոխանցմամբ` Ստամբուլի Ֆատիհ փողոցում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են ՀՀ քաղաքացի Համբարձում Հարությունյանն ու մի քանի անհայտ անձինք, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ծեծկռտուքի արդյունքում Համբարձում Հարությունյանը ստացված դանակի հարվածներից մահացել է: Դանակի հարվածներ են ստացել նաև նրա 11-ամյա որդին, նրա 30-ամյա ընկեր Մարտինն ու ևս մեկ ՀՀ քաղաքացի: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Ծեծկռտուքի մնացած մասնակիցները փախուստի են դիմել դեպքի վայրից: Թուրքիայի ոստիկանությունը նրանց հանդեպ հետախուզում է հայտարարել: Կատարվում է հետաքննություն` պարզելու միջադեպի պատճառները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30