ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կարապետյանների ընտանիքի անունից շրջանավարտներին շնորհավորելով ավագ դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մաղթեցին, որ նրանք կարողանան իրենց ուրույն տեղը գտնել այս կյանքում, և որ իրենց իսկ անցած տարիները դաս լինեն հետագա ողջ կյանքի համար: Այնուհետև շրջանավարտների ու նրանց ուղեկցողների համար «Սինեմա Սթար» կինոթատրոնում կազմակերպվեց կինոդիտում, ապա և հյուրասիրություն: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արտակ Բուդաղյանին վիրահատել են և նա ստացիոնար բուժման մեջ է:
Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հունիսի 13-ին արտասահմանցի հյուրերի հետ մեկնել են Գառնի, որտեղ մասնավոր պահնորդական ծառայողները թույլ չեն տվել մուտք գործել տաճարի տարածք:
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Հունիսի 18-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բակում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի:
Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ:
Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Հունիսի 19-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 67ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
. Հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է Տավուշ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Հովսեփ Իսրայելյանի դատավարությունը:
Ինչպես հայտնի է՝ հունիսի 6-ին Քանաքեռ-Զեյթունում հնչած կրակոցների գործով ձերբակալվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին: Վերջինս, սակայն, երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Զղջման ուշացած խոսքեր. մայրասպանին կալանավորեցին:
Այսօր Հայաստանում մասնագիտության քարոզչություն չի արվում ոչ մի տեղ՝ սկսած ընտանիքներից: Որևէ մասնագիտության հմայք կամ ռոմանտիկ կողմ չի ներկայացվում: Ծնողները իրենց երեխաներին ուղղորդում են ինչ-որ ֆակուլտետներ, որոնք միշտ չէ, որ երեխաների սրտով են:
Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:
Նախարարության աշխատակիցը համոզված է, որ Զվարթնոցում հունիսի 14-ին տեղի ունեցածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ «կիսավարտիքներով լիքը մարդիկ են ամեն օր գալիս տաճար»:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը 1964 թ. ծնված Ապրես Վ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ Արմինե Կ.-ն իրերը մոռացել է իր ավտոմեքենայի մեջ, որոնք ինքն արդեն վերադարձրել է:
Հունիսի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Ավստրիական» թաղամասում գտնվող նախակրթարանի բակում օձեր են նկատվել:
Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը,նրանք փախուստի են դիմել:
Մեքենաների առևանգումներ` նույն ձեռագրով:
«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:
«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը:
Գուրգեն Մալխասյանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր եղել մտածելու համար և թողնում է զբաղեցրած պաշտոնը, քանի որ զբաղվելու է իր մասնագիտական գործունեությամբ, Երևանում հիմնել է սեփական փաստաբանական կենտրոն:
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունն այլևս կընթանա հույժ գաղտնի: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի փաստաբաններ Գայանե Գալոյանը և Վարդուհի Էլբակյանը, իրենք ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, ուստի այլևս գործի ընթացքի մասին մամուլին ոչինչ հայտնել չեն կարող:
«Ամեն օրվա համար ունենք մշակութային ծրագիր, լինում են կինոդիտումներ, համերգներ ենք կազմակերպում, այսինքն՝ անում ենք այնպես, որ այս բակը ապրի կրկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման ակտիվիստ Հելենա Գրիգորյանը:
«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»:
«Ես հասկացա, որ այնտեղ միջոցառում անցկացնելու առաջարկությունը եղել է Մշակույթի նախարարությունից, այսինքն՝ քանի որ Մշակույթի նախարարությունը պատրաստ էր տրամադրել տարածքը, ուրեմն՝ պետք է հասկանանք, թե որտեղից է պատմությունը սկսվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ խոսելով հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն ինչ-որ փակ միջոցառման համար տրամադրվելու մասին:
Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:
Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության:
«Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»: