Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Ժամը 12:00-12:30-ի սահմաններում MAZ 643008 մակնիշի 711 ԼԼ 64 համարանիշի ավտոմեքնայի վարորդ, 62-ամյա Վալերիկ Զիլֆուղարյանը նշված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ Գարեգին և Արշամ Ավետիսյաններին պատկանող ձիերին:
Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։
«Չնայած իմ բազմաթիվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։ Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ոսկանյանը։ Նա պահանջում է խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը։
Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:
Աֆրիկյանների տան մոտից այսօր բերման ենթարկված Սոնա Ասատրյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նրա վերաբերյալ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հաստատել է օրերս սոցցանցերում աղմուկ հանած այն լուրը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող տաճարում կերուխում է եղել:
Հունիսի 16-ին, ժամը 18.20-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախարարության կողմից կատարված դիտարկումների և կատարողի կողմից վճարված 10,700,000 դրամ հարկերի մասով. Նշված հարկերի գումարը հիմնականում առաջացել է միջնորդավորված ձեռքբերում իրականացնելու հետևանքով. մասնավորապես` «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի կողմից ստացված շահույթի շահութահարկ, աշխատակիցների (որոնց մի մասը հանդիսանում է «Արմ աէրո» ՓԲԸ-ի աշխատողներ) համար վճարված եկամտահարկ և սոցվճարներ (եկամտային հարկ), տնօրենի կողմից իր ավտոմեքենան ընկերությանը վարձակալությամբ հանձնելու (ամսական` 350.0 հազ. դրամ) արդյունքւոմ առաջացած եկամտահարկ և այլն:
Փորձագետն ասաց, որ եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լիա Միսակյանի առողջական վիճակը, կատարվեին ճիշտ հետազոտություններ, ճիշտ ախտորոշում, նշանակվեր համապատասխան բուժում, ապա «չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն և հարկ է նշել, որ անգամ այսպիսիք կատարելու պարագայում էլ միանշանակ ասել՝ արդյոք բուժումը հաստատապես կլիներ էֆեկտիվ, հնարավոր չէ»:
Հունիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամանզ փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
«Ահազանգ, սկսել են դրանք քանդել, խնդրում եմ բոլորս գնանք շենքի մոտ: Ու ահավոր վատ ձևի են քանդում»:
2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ:
Դիտարկումը անց է կացվել Կիրանց (Հայաստանի Տավուշի մարզ) եւ սահմանակից Մեզեմ (Ադրբեջանի Ղազախի շրջանի) գյուղերում:
«Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
Հունիսի 17-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պարոն Զուրաբյանը ներկայացնում է քաղաքական այն ուժը, որ լրիվ իրավունք ունի մեզ կշտամբելու, որովհետև ինքը մտածում է, որ հայ ժողովուրդն արդեն մոռացել է մութ ու ցուրտ տարիները»,- շտապեց հակադարձել Հ.Նաղդալյանը:
Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11։30-ի մոտ, Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին:
Աստված ասում է, որ մի ձեռք տալիս է, մյուսը թող չիմանա: Բայց մի օրինակ կառանձնացնեմ, քանի որ ցանկանում եմ, որ ոչ մի ընտանիքում նման խնդիր չլինի: Մի ընկեր ունեմ, որ հաճախ է ընդմիջումներին գումար խնդրում, բայց երբ բերում է, հետ վերադարձնի, չեմ վերցնում: Բայց խոստացել էիր, չէ՞, որ պապիկի սանիկին՝ Մանվելչոյին էլ ես հարց տալու:
Պարզվել է, որ 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Չ.-ը (ծնվ. 1991 թ.) ընկել է 8-րդ հարկից, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակում հայտնաբերել են 1936 թ. ծնված Վ. Գ.-ի դին:
Այսօր վաղ առավոտյան երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:
Հունիսի 16-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է շտապօգնություն:
Հունիսի 1-ին. ժամը 18-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նոյեմբերյանի «Սրբասար» տեղանքում վթարի ենթարկված «Վիլիսի» 6 ուղեւորներ: