
Վստահության դեֆիցիտ Հ. Աբրահամյանի բարեփոխումների նկատմամբ. ԳԱԼԱ

Կառավարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին: Նման օրենսդրական փոփոխության առաջարկ ու քննարկում եղել են նաև նախորդ կառավարության ժամանակ, սակայն չի ընդունվել: Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ կառավարության մտադրության անկեղծության մասին ավելի հստակ պետք է խոսել այն բանից հետո, երբ հրապարակվի, թե մասնավորապես ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը, սակայն գաղափարը ինքնին Բոստանջյանի համար ընդունելի է, ավելին, վերջինս քայլը գնահատում է կարևոր և անհետաձգելի.
«Այս ահագնացող արտագաղթի պայմաններում, աղքատության բարձր մակարդակի պայմաններում ընտանեկան բիզնեսին արտոնություններ տալը շատ հարցեր կլուծի: Ընտանեկան բիզնես կոչեցյալը ոչ այլ ինչ է, քան սոցիալական բիզնես: Մարդիկ ընտանիքով աշխատում են իրենց կենցաղային հարցերի, խնդիրների լուծման համար: Այս պարագայում, բնականաբար, պետությունը պետք է հնարավորինս աջակցի»,- ասում է Բոստանջյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը չթաքցրեց մտահոգությունը, որ ցանկացած արտոնություն կարող է միտված լինել ստվերի մեծացմանը և նոր չարաշահումների տեղիք տալ.
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: