
Ահազանգի պատճառը եղել է գազօջախին ծխացող կերակուրը

Հունիսի 15-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պրահայի փողոցի թիվ 3 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Ղ.-ին պատկանող բնակարանի գազօջախին ծխացել է կերակուր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն