
Փրկարարները գտել են կորած 5 քաղաքացիներին

Հունիսի 15-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:
Դեպք վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ժամը 13.08-ին փրկարարները գտել են քաղաքացիներին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն