Բաժիններ՝

«Ծերանոցում ապրելու եւ այս կարգավիճակի մեղավորը ես եմ». ԳԱԼԱ

«Իմ այս վիճակի մեղավորը միայն ես եմ, որ հիմա գտնվում եմ ծերանոցում: Չլսեցի իմ աղջկան, ամուսնացա երկրորդ անգամ, բազմազավակ մի տղամարդու հետ, ում կինը մահացել էր, եւ 8 երեխա մնացել էին առանց մոր խնամքի: Նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղից էր: 27 տարի ապրեցի նրանց հետ, շատ լավ սկեսուր, լավ մայր եւ լավ տատիկ եմ եղել, մինչեւ այն ժամանակ, երբ մահացավ ամուսինս»: 72-ամյա Թամարա Ջավուկցյանը արդեն երկու տարի է, ինչ Գյումրու ծերանոցում է բնակվում:  Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Նրա խոսքերով՝ ամուսնու մահից հետո հարսներն ու թոռներն ամեն օր վեճեր են հրահրել, չդիմանալով այդ փորձություններին՝ որոշել է լքել սեփական տունն ու ընտանիքը: «Փորձեցի գտնել իմ սեփական աղջկան, ու մինչ ամուսնանալս արդեն ամուսնացրել էի նրան, բայց փեսաս կտրականապես մերժեց, որ ապրեմ իրենց հետ: Հայտնվեցի փողոցում, ոչ տուն ունեի, ոչ էլ օթեւան:

Դիմեցի քրոջս օգնությանը եւ հայտնեցի մտադրությանս մասին, որ դիմելու եմ ծերանոց, քույրս ընդդիմացավ, սակայն այլընտրանք չունեի, նա նույնպես մեծ ընտանիքի տեր էր, չուզեցի նեղություն պատճառել»: Որոշումը կայացված է. դիմել ծերանոցի օգնությանը: Արդեն երկու տարի ապրում է այստեղ, ասում է շատ լավ է:

«Ինձ համար եփում եմ, պատրաստում ինչ ցանկանում եմ, բայց ամեն օր մտովի տեղափոխվում եմ ԱՄՆ աղջկաս՝ Սերիկի մոտ, ներում խնդրում իրենից, որ չլսեցի նրան: Շատ կուզենայի, որ մի օր գոնե նրա որդուն՝ Հովսեփին տեսնեի, երեւի չգիտի, որ մորական տատիկ էլ ունի:

Իմ պահած երեխաները ինձ վերջին օրը, երբ որոշեցի հեռանալ, տվեցին միայն այս սրբապատկերը, որը ես էի բերել իմ հետ, մի ձեռք անկողին եւ արդեն դարն ապրած մի քանի կտոր սպասքեղեն, որոնք հիմա օգտագործում եմ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս