Հունիսի 14-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 15-րդ տան բակում օձ է նկատվել. որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց:
Թեև վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բազմաթիվ հանգստյան տներ և հանգստի գոտիներ, սակայն հայ հասարակության լայն շերտերի համար դրանք մնում են անհասանելի: Հայաստանից դուրս՝ այլ երկրներում, հանգստի մեկնելն ավելի մատչելի է, քան, ասենք՝ Ծաղկաձորում հանգստանալը: Ուստի հատկանշական է, որ վերջին տարիներին նկատվում է այլ երկրներում հանգիստն անցկացնելու տենդենց:
Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով:
Նա նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ:
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները: Տեղեկացնենք նաև, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:
Հունիսի 14-ին, ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող արհեստական լիճը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միակ բանը, որ հիմա ինձ համար պարզ է, որ այստեղ գրված է, որ 10 հազար դրամի հաշիվ է, բայց թե այդ 10 հազարը ինչի համար է, ինչ տեսակի խախտման համար է, դրանից գաղափար չունեմ, դա արդեն հարկադիրում կասեն»,- ասել է երգիչը:
«Եթե Միկոյանը դեմք էր և ներկայություն էր խորհրդային համակարգի ամենավերին էշելոններում, այսօր մենք չպետք է ունենայինք ո’չ Ղարաբաղի հարց, ո’չ Նախիջևանի հարց և ո’չ էլ Կարսի հարց: Եթե մենք այդ հարցերն ունենք առ այսօր և այդ հարցերի բեռան տակ ենք կքած, նշանակում է Միկոյանը ոչինչ արել Հայաստանի և հայ ժողովրդի համար», – ասել է սրբազանը:
Հունիսի 13-ին կայացավ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում դատավոր Լ. Ավետիսյանն անձնական վիրավորանք հասցրեց ազատամարտիկներից մեկին, որը խիստ զայրացրեց բոլոր ներկաներին, որոնք պահանջեցին դատավորից ներողություն խնդրել ազատամարտիկից:
Հունիսի 14-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
«Աֆրիկյան տունը մոդեռն ճարտարապետության երևի միակ օրնակն է Երևան քաղաքում եղել և կմնա, իհարկե, եթե չքանդեն: Որոշ շենքերի համար կարող են այդ տեխնոլոգիան բերել. ինքը հնարավորություն է տալիս, կտրեն շենքը, ու մի երեք-չորս մետր ետ տան:
Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:
«Էս ի՞նչ ա կատարվում։ Բանկից զանգում են ինձ ու ասում են, որ իմ հաշիվները սառեցված են։ Ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչ իրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորություն ա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հունիսի 14-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հազարավոր, տասնյակ հազարավոր վարորդներ այսօր ընկել են այնպիսի իրավիճակի մեջ, որ ոչ մի տրամաբանական հիմք չկա, և փաստորեն դա իրականացվում է օրենքի շրջանակներում», -ասաց «Ավտովարորդների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ճանապարհային ոստիկանության տեսուչները տուգանել են ամրագոտին չամրակապելու համար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UV 960 պետհամարանիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
«Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
Այս անգամ կներկայացնենք քրեական հետապնդման ձեւերը, որոնք ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով տարանջատվել են երկու խմբի՝ հանրային և հայեցողական:
Հունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:
Ըստ Շարմազանովի, կան նաեւ պոպուլիստական կետեր, որոնք իրենց համար ընդունելի չեն, իսկ կան նաեւ կետեր, որոնք քաղաքական օրակարգում են:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը:
Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):
Հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին: