Հուլիսի 1-ից կբացվեն Սեւանա լճի 11 հանրային լողափերը: 2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները:
Դատարանում այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողների՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերը: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը՝ նրա մայրը չմասնակցեց դատական նիստի այդ մասին. մինչ ընդմիջումից հետո դատական նիստի վերսկսելը նա դատարանի դահլիճից արտասվելով դուրս եկավ:
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանն առաջարկել է վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար հատուկ կայանատեղիներ առանձնացնել և հատուկ ճանապարհային նշաններ տեղադրել, որն ընդունվել է և այժմ նախագիծը մշակվում է. «Եթե որևէ այլ անձ այնտեղ կայանի, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան՝ ճանապարհային ոստիկանության կողմից դրանք կենթարկվեն համպատասխան վարչական պատասխանատվության»,- պարզաբանեց Ք. Առաքելյանը:
Ուշադրություն. նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր:
Այս պահին Աֆրիկյանների ակումբի շենքը շրջափակել են ոստիկանները, կարմիր բերետավորները։ Ակտիվիստները ձեռքերով հարվածում են երկաթյա պարիսպներին՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով պարիսպների ներսում իրականացվող ապամոնտաժման դեմ։ Ոստիկանները հրում են քաղաքացիներին՝ փորձելով խոչընդոտել նրանց գործողությունները, պարսպից ներս մուտքը։ Ակտիվիստները վանկարկում են «Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ»։ Այս պահին մոտ 15 ոստիկանական մեքենա կա Աֆրիկյանների ակումբի շենքի շրջակայքում։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ամբաստանյալ Դավիթ Խչատրյանի գործով ճառ կարդալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի սեղմել ձգանը: Փաստաբանի խոսքով՝ այժմ Դ. Խաչատրյանին շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելւ համար առաջադրված մեղադրանաքն անհիմն է, չի բխում քրեական գործում առկա ապացույցներից:
2014 թվականի հունիսի 15-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «САВУШКИН ПРОДУКТ» ընկերության արտադրության 12 տեսակի յոգուրտ (864 տուփ, 103.68 կգ), որոնք ժամկետն անց են եղել:
«Հարազատները, տեսնելով, որ իրենց նման պահանջներ են ներկայացվում, ճանապարհը փակում են, պահանջում են, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարը հասարակության այդ անդամների ներկայությամբ, լրատվական միջոցների ներկայությամբ այդ պահին արդեն հաստատի, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի և Դավիթ Խաչատրյանը դիտավորության է կրակել Լյուքս Ստեփայանի վրա: Հարգելի պարոն նախարարը (ես վստահ եմ, որ նաև այստեղ գուցե իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի աայդ լարված իրադրությունը հանդարտվի, և դա գուցե նաև պայմանավորված էր այդ իրադրությամբ), սակայն ընդամենը դեպքից երեք օր անց ասաց, որ, այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների…»,- ասում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Տիգրան Համասյանի կատարումից հետո ակտիվիստները փորձեցին մտնել Աֆրիկյանների շենք, ինչը, սակայն ոստիկաններն արգելեցին: Այս պահին ոստիկանների և ակտիվիստների մեջ քաշքշուկ է սկսել: Ակտիվիստները հարվածում են մետաղյա պարիսպները: Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել ակտիվիստներին: Գետնին ընկավ լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:
Որոշ ժամանակ առաջ մենք մի փոքր հապշտապ Միկոյանի արձանը տեղադրելու հետ կապված որոշում ընդունեցինք, որը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիմա եկել է ևս մեկ խնդրահարույց պահ, քանի որ Համազասպ Բաբաջանյանն էլ հայտնի է Հունգարիայում տեղի ունեցած իրադարձությունների ճնշման փաստով: Ամբողջ հրամանատարությունն իրեն էր ենթարկվում և ինքն էր կազմակերպում:
«Բնականաբար, պետք է հարգել այս շենքի պատմությունը, բայց պետք չէ այս ամենին թշնամաբար մոտենալ երկու կողմից»,- ասաց Տիգրան Համասյանը: Լսելով դարպասին հարվածող ակտիվիստների ձայները, ասաց. «Այսպիսի բաներ չպիտի լինեն: Կոմիտասը հաստատ այսպես չէր հարվածի»,- ասաց նա:
Զինված ուժերի պահեստազորի սպաների միության ազգային ընկերակցության նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը Գյումրիում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է, ով Հայաստան էր այցելել մի խումբ վետերանների հետ, որոնք անձամբ ճանաչում էին հանրահայտ զինագործին:
Այսօր Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակով հուլիսի 1-ից նախատեսված սոցիալական ծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, ինչի արդյունքում նորմատիվներին համապատասխան սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետի աշխատավարձը կկազմի 256 600 դրամ, գլխավոր մասնագետինը՝ 181 900 դրամ, առաջատար մասնագետինը՝ 133 600 դրամ, առաջին կարգի մասնագետինը՝ 114 400 դրամ:
Այսօր Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և վարչությունում ավելացնել մեկ միավոր գլխավոր ռեժիորի հաստիք, ինչը, ըստ նրա՝ պայմանավորված է «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և նման հաստիքի անհրաժեշտությամբ»:
«Չաստից Սիսիանի տարածաշրջանի ծառայող երեխեքին ուվալնենի էին տվել, որ գան, մասնակցեն թաղմանը։ Զարմանալին այն է, որ զորամասում նման դեպք է եղել ու այդքանից հետո երեխեք են ուվալնյատ անում՝ մասնակցեցին թաղմանը, երեկոյան էլ տուն գնացին», – ասել է մեր զրուցակիցը։
Ակնհայտ է, որ ոստիկանության քրեականացման քաղաքականությունը մի օր Հայաստանում էլ բերելու է նրան, որ քաղաքացիները ստիպված կլինեն կրակել ոստիկանների վրա։ Ամբողջ հանրությունը այդ ժամանակ դիտարկելու է ձեր որդիներին եւ եղբայրներին որպես հանրության թշնամի։
«Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստը:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր հյուրի՝ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ այցելել է Տաթև։ Հայ շախմատիստը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել իրենց այցելության մասին։
«Անգամ մի շրջան լուրեր էին պտտվում, թե նա ամուսնու հետ փորձել է Գյումրիից ինքնաթիռ առեւանգել եւ փախչել»:
Այսօր Մարտունու շրջանի վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից, տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։
Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին:
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն է՝ Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի։
Ժամկետային զինծառայող, Երեւան քաղաքի բնակիչ , 1994թ. ծնված Էդուարդ Կաչակին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 17-ին որպես օրապահ ընդգրկված լինելով վաշտի ներքին վերակարգում, հրաժարվել է կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 311 հոդվածով նախատեսված զինվորական ծառայության առանձին պարտականությունը:
ՀՀԿ-ն համաձայն չէ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելուն, եւ ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը եւս դեմ են եղել այդ ամենին:
Պարզվել է, որ «Գոլֆ» մակնիշի 34 MQ 339 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել էլ. սյանը և մոտ 3 մետր գլորվել ձորը:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին: