
Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին՝ «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի խորտակման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին: