Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ:
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Ռազմական դիվերսիայի նման փորձերն Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն են, եւ միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն այսկերպ սպառնալիքի տակ է դնում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը:
Գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ընթացքում հանդես եկավ միջնորդությամբ. պաշտպանը միջնորդեց Արթուր Անդրեասյանին ենթարկել դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու արդյոք վերջինս առողջական նման վիճակում գտնվելով կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե ոչ:
Աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են:
Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
«Առողջական վիճակի մասին մանրամասներ չգիտեմ, բայց որքան տեղեկացված եմ, նա առողջական խնդիրներ չուներ: Ասում են՝ հիվանդության հետևանքով է մահացել, շատ արագ սրացել է հիվանդությունը, բայց ուրիշ ոչ մի բան»:
Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):
Հունվարի 18-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը միջնորդությամբ դիմել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանի նկատմամբ:
Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Կարմիր Աղեկին Թումանյանի տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ չկան անմշակ հողեր, տարեցտարի ավելանում է անասնագլխաքանակը: Սակայն կարգին եկամուտ այդ ամենից չի ստացվում:
Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
«Ի զե՛ն, հա՛յ ժողովուրդ. ինքնակազմակերպում և ինքնապաշտպանություն: Սա պատերազմ է, և մենք իրավունք չունենք պարտվելու: Պարտության գինը Հայաստանն է»:
Կորուստներ ունի նաև հակառակորդը. այն մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ, դիվերսիոն գործողություն է իրականացրել, կատաղի մարտեր են իրականացվել, ինչի արդյունքում հակառակորդը տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ ու դիվերսիոն խմբերի հանդերձանքի այլ պարագաներ` թողնելով հայկական հենակետերի խրամուղում` փախուստի է դիմել:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպանները՝ կստանան նկատողություն:
Մի քանի ժամ «Իմպերիա»-ում ժամանակ անցկացնելուց հետո Արմանն ու Մարիամը մեկնում են «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիր և համար են պատվիրում, որտեղ էլ տեղի է ունենում, ըստ Մարիամի՝ բռնաբարությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն «Սոճի Պլազա»-ում Մարիամը Արմանին հայտնում է, որ ինքը Ռուսաստան մեկնելու տոմս է գնել, սակայն Արմանը պետք է այնպես անի, որ ինքը չմեկնի Ռուսաստան:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Ադրբեջանցի հաքերները հարձակվել են մի շարք հայկական կայքերի վրա: Այդ թվում` tsarukyan.am, multigroup.am, www.galatv.am, www.e-works.am, www.araratcement.am և այլն: Այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտնագության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ ադրբեջանական «սև հունվար» անվանումով հարձակումը խափանել է 30-ից ավելի կայքերի աշխատանքը:
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
Հոգեբանորեն դժվարանում եմ վերհիշել, թե ինչ էր կատարվում հիվանդանոցում. մի կողմից ողբ 52 տարեկանում կյանքի թելը կտրված հարազատի համար, մյուս կողմից խառնաշփոթ ծանր վիճակում գտնվող եւ կյանքի համար պայքարող հարազատների համար: Մեկ խոսքով՝ աղետ:
Հունվարի 20-ին, ժամը 08-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը:
ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:
Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները:
49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարբած վիճակում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակչուհիներից մեկից պահանջել է բացել դուռը, իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին:
Քեմալական կուսակցության պատգամավորն առաջարկում է Ստամբուլի Շիշլի թաղամասի պողոտաներից մեկն անվանել հանրային համերաշխության և մշակութային բազմազանության խորհրդանիշ ընկալվող Հրանտ Դինքի անունով:
Բաթումում սեփական բնակարանում սպանված են գտել 40-ամյա գործարար Եվգենի Կոզլովիչին: Ենթադրվում է, որ գործարարն սպանվել է սառը զենքով:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 17-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել և սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած համագյուղացու հետ: