Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում. կա 2 զոհ 1 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում բախվել է բնակելի շինության պատին և երկաթե դարպասին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածներից 2-ը 16-17 տարեկան տղաներ են, իսկ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս