Ի՞նչ ընթացք ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը
Tsayg.am-ը գրում է. Ինչ ընթացք ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը: Ապրիլի 2-ին Գյումրիում այս մասին քննարկում է կայացել «Մեդիա» կենտրոնի նախաձեռնությամբ: Քննարկման ժամանակ տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը նշել են, որ հայկական և ռուսական կողմերը հարուցել են մեկական քրեական գործ:
Ըստ փաստաբանների, իրենք տեղյակ են միայն հայկական կողմի գործողություններից, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդները, սրանից ելնելով էլ իրենք՝ իրավահաջորդների ներկայացուցիչները, ներգրավված չեն ռուսական կողմի հարուցած քրեական գործում: Հանդիպում-քննարկման ընթացքում խոսվել է նախաքննության ընթացքում իրականացված փորձաքննությունների, դրանց որոշ մասի արդյունքների և հետագա անելիքների մասին: Փաստաբաններին չի տրամադրվել դեպքի վայրի զննության արձանագրությունը, հայկական կողմը նաև չունի Պերմյակովի ցուցմունքի արձանագրությունը: Այս քրեական գործում պատճառահետևանքային կապն անհասկանալի է,-նշել են քննարկման բանախոսները: