Բաժիններ՝

ԲՀԿ-ն պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանին

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանին։ Վերջինս մասնավորապես ասել էր.

«Ես, ըստ էության, առաջնորդում եմ մի շարժում, ոչ թե մի սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանը։ Խանութ էր բացել և խանութպանն էր ինքը ընդամենը, խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես դառնում»։

Վահան Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձևակերպումներ։ Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ մի դռնապան։ Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930