Հունվարի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի հրազենային վերքով Բաղաբուրջ բանավանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քարինջ գյուղում 2014-ի հունվարի 2-ին կրակը մի քանի րոպեում սրբել-տարել է Մխիթարյանների երիտասարդ ընտանիքի 13 տարվա ապրուստը: Չորս հոգանոց ընտանիքը հիմա այլեւս ոչինչ չունի, բացի սառնարանից ու վարկային պարտավորությունից:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Դրանից ավելի անհեթեթ, մեծ սուտ եւ լկտիություն չի կարող լինել, դա սուտ է, լկտի սուտ»,- նշել է նա:
Արտագաղթի միտումներ նկատվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ այլ երկրներում: Թեպետ արտագաղթի ծավալները ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր են, դրանց համեմատական վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել խնդրի խորության և արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին:
Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ-ին:
Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները. ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:
2013թ. դեկտեմբերին ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել «Արհեստանոց» նախագիծը, որը և հիմնադրամի միջոցներից տրամադրված գումարը կօգտագործի երեխաների խեցեգործական արհեստանոցի համար թրծման վառարան գնելու նպատակով: Այդ ամենը կարող է ապահովվել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների զբաղվածությունը հատկապես գարնանը և աշնանը:
Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին, Իջևանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով և 1,20 սմ երկարության 38 գերան:
Որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Այս օրերին բնակչությանը հուզող սոցիալական թիվ 1 խնդիրը կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն են, որոնք նախնական հաշվարկներով էականորեն տարբերվում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարումների չափերից:
Հունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.7 մլրդ դրամ` 2012 թ. 16,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ոռոգման ոլորտում`4.44 մլրդ դրամ` 2012 թ. 4.03 մլրդ դրամի դիմաց: Խմելու ջրի ոլորտում գանձումը 2013 թ-ին կազմել է 98.07 %, իսկ ոռոգման ոլորտում`85.7 %։
Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Հունվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Քաջազնունու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մխիթար Զ.-ին
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային և անզիջում է լինելու առաջադրված խնդիրների իրականացման հարցում, մասնավորապես՝ մասնագիտական պարապմունքների ստուգարքն ընդունելու է ոստիկանության կոլեգիան, իսկ թերացողները ենթարկվելու են խիստ տույժերի:
Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ ասում է տնօրենը, հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով կա երկու ձերբակալված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, ինչպես նաև բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Թադևոսյանը:
Քիչ առաջ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին, որ Գորկի փողոցի 50 տանը տղամարդու դի կա:
Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը:
Ինչպես հայտնի է, գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղափոխվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ինչի պատճառով գործի քննությունը դադարեցվել էր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 13-ին զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ ժամացույցներով է պարգևատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակին: Իհարկե, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունեությունը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին պարգևատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եթե նրանց նյութերում բարձրացրած խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց:
Հունվարի 15-ին, ժամը 14.06-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի բակում. այրվում է կուտակված անասնակեր:
«Մի տղամարդ ամբողջ ընթացքում հետևում էր մեզ: Կանգառում ահագին երկար սպասել ենք, չնայած Մասիվ գնացող լիքը երթուղայիններ կային, բայց այդ մարդն էլ մեզ հետ սպասում էր: Հետո նստեցինք երթուղային, նա էլ մեզ հետ ու եկավ հենց մեր շենքի մոտ իջավ»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 15.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հասարակական տրանսպորտի թանկացման որոշման մասին կհայտարարվի գարնանը` մարտ-ապրիլ ամսին, երբ ժողովուրդը թեթևացած կլինի գազի և էլեկտրաէներեգիայի համար վճարելիք կոմունալ ծախսերից:
Վերաքննիչ քրեական դատարանում վաղը կմեկնարկի հայտնի խոտի դեզի գործով կայացված դատավճիռը բեկանելու հայցով վերաքննիչ բողոքի քննությունը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել և ներկայումս գործում են 115 արագաչափ սարքեր և 80 խաչմերուկներում` 411 տեսախցիկներ, որոնցից 331-ը՝ ստացիոնար, 80-ը՝ շարժական: