Բաժիններ՝

Մարտական հենակետում մատուռ է կառուցվել

Tesankyun.am-ը գրում է. Պայմանագրային զինծառայողների համար շատ կարեւոր է  տվյալ մարտական հենակետում  հոգեւոր կառույցի առկայությունը:  Եվ պատահական  չէ հենց իրենց՝ պայմանագրային զինծառայողների  մեծ ցանկությունը կառուցել մի շինություն, ուր կարելի  լինի մոմ վառել, աղոթել, առնչվել Աստծո հետ, քանզի օրինավոր եկեղեցին ու մատուռն են,որ  կարող են Աստծո տուն կոչվել:

Պայմանագրային զինծառայողների ուժերով  կառուցվեց  մի գեղեցիկ մատուռ, որ  անվանակոչվեց  «Սուրբ Հովհաննես»:

Մատուռի կառուցման նախաձեռնությամբ հանդես եկավ  մարտական հենակետի ավագ,ենթասպա Սարգիս Առաքելյանը, նրա հետ մատուռի կառուցմանն ակտիվ մասնակցեցին Հայկ Հովսեփյանը, Հրաչ Արզումանյանը  եւ Արտակ Հովհաննիսյանը:  Հոգեւոր օջախը օրհնվեց  Տեր Սարգիս քահանա Տերտերյանի ձեռամբ, զորամասի հոգեւոր սպասավոր, բարեշնորհ Սմբատ  սարկավագ Խանվելյանի մասնակցությամբ:

Իջեւանի  սահմանագոտու մարտական հենակետում մատուռի օրհնությանը  ներկա էին պայմանագրային զինծառայողները՝գումարտակի եւ զորամասի հրամանատարների ղեկավարությամբ:  Մատուռը միշտ կլինի օրհնության լույսով, աստվածային լուսափառ  ներկայությամբ եւ ավելի շատ ուժ  ու արիություն կտա  հայրենիքի պաշտպաններին, կօգնի լինել ավելի ազնիվ ու առաքինի, ավելի սրտառատ  առ Հայրենին:

 

matur

hek-i-shinararutyun1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս