Անպատասխան սեր, առևանգում և … ձեռնաշղթաներ:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող կնոջը Հայաստան տեղափոխեցին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով:
Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահը ազդեցություն չպետք է ունենա խաբված բնակիչների ու ընկերության սնանկության խնդրով դատական գործընթացի վրա: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Վանաձորի մի բնակչուհի օրերս ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1982 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա զարդեր:
Գյումրու Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում առկա է միևնույն խնդիրը:
2008-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում գիշերող, մարտի 1-ին մայրաքաղաքի փողոցները լցված տասնյակ-հազարավոր մարդիկ ոչ մի տեղ չեն կորել, նրանք այստեղ են: Նրանք շարունակում են դժգոհել, սակայն դա անում են տանը: Այնպես որ, այսօր փողոցում, անգամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պայքարի են դուրս գալիս 40-50 հոգի: Սա նշանակում է, որ բոլոր նախադրյալները կան՝ վստահ լինելու, որ մյուս տարի ժողովրդի իմաստնությունը հնարավորություն կտա դարձյալ մի 10 տոկոսով ևս թանկացնել էլեկտրաէներգիան:
«Տպավորությունս այն է, որ այս երկրում շախմատի նկատմամբ մեծ խանդավառություն կա: Ինձ տպավորեց շախմատի նկատմամբ ձեր երկրի սերը:Այսօր վերադարձանք շրջագայությունից, որը բացատրում է թե ինչու եմ այսպես հագնված: Շատ գեղեցիկ էր ձեր սարերում, և դա ինչ-որ չափով հիշեցրեց հայրենիքս»,-ասել է Կարլսենը:
Մեղադրողը դատաքննությամբ ևս հիմնավորված համարեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:
Ես ոչ մի բացատրություն չեմ տվել, ոչնչի տակ չեմ ստորագրել: Ես, պարզ է, չեմ հարվածել որևէ ոստիկանի: Այդպիսի հիմք չունեն ու ոչ էլ կարող են ապացուցել: Հնարավոր չի, որ ես միտումնավոր հարվածած լինեմ:
«Այսօր ես եմ, վաղն էլ կարող է ուրիշը լինել: Ուղղակի մոր խնդրանք է, որ այս հարցը բարձրաձայնվի, այսպես չմնա, մեղավորները պատժվեն»,- ասաց Սյուզին:
Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աշոտ Տ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Սերգեյ Լավրոդի և Էդվարդ Նալբանդյանի ասուլիսին ներկա էին նաև ռուս լրագրողներ, որոնց ասուլիսի ավարտից հետո արտգործնախարարության շենքի դիմաց բռնացրել է հայ ծիրանավաճառը։ Երկու կիլոգրամ ծիրանն այս մարդը ռուս աղջկան վաճառել է 10 հազար դրամով։
Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։
Հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օրերս Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վարդգես Հ.-ին:
«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»:
Հունիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: ԱԻ նախարարին ուղեկցում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, փրկարար ծառայության պետի տեղակալ գեներալ- մայոր Վրեժ Գաբրիելյանը և նախարարության այլ պատասխանատու աշխատակիցներ:
Բաժանմունքից դուրս գալուց հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քառյակի ուժերով իրենք քննարկել են այս հարցը, բոլոր փաստերը հավաքվում են, այս մասին իրենց կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են կատարվածը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
Քիչ առաջ Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնից դուրս եկան ակտիվիստներ Տիգրան Շամխարյան, Հարություն Աղլամանյանը և Հայկ Ավետիսյանը։
23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այս պահին Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնում որոշ քաղաքացիներ և ակտիվիստներ նորությունների են սպասում այն քաղաքացիների մասին, որոնք բերման են ենթարկվել այսօր տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Սարյան փողոցից այսօր Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 27 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ բերման ենթարկվածների հարցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Դատարանի որոշման հրապարակումից հետո՝ գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը, իր բողոքն արտահայտեց դատարանի որոշումից: Նրա խոսքով՝ որդին, արդեն երկու տարի է, կալանքի տակ է, այն դեպքում, երբ, ինչպես ինքն է ասում, իր որդին անմեղ է.
Մի խումբ անձինք այսօր ակցիա էին իրականացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժշողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: