Բաժիններ՝

Հակառակորդի կողմն անցած Անդրանիկի ծնողները նրա նամակին չեն պատասխանել. shamshyan.com

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանի համագյուղացիները եւ գյուղապետը կարծում են, որ եթե նրան Հայաստան հետ ուղարկեն, նա գյուղ վերադառնալու երես պետք է չունենա:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։

«Ինտերնետով էլ կոչ է անում զենքերը վայր դնել եւ գնալ Ադրբեջան: Բա դա ասելո՞ւ, անելո՞ւ բան է: Այդքանից հետո ի՞նչ երեսով պետք է հետ գա: Գնալուց էլ իր փոխարեն լինեի՝ երրորդ երկիր կգնայի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նրա ծնողների հետ համագյուղացիները թե՛ նախկինում, թե՛ հիմա շփում չունեն: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ Անդրանիկի նամակից հետո ծնողները նրան պատասխան նամակ չեն ուղարկել: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած Ա. Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր . «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս