Կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 03.04.15թ. հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ներկայումս Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը, աշխատելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչի պաշտոնում, 2014թ. ապրիլի վերջին, իր վարույթում քննվող քրեական գործով երեք անձի չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից: ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով քննիչը ձերբակալվել է։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս