Բաժիններ՝

Երթ՝ ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի

Ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, տասնյակ քաղաքացիներ եւ Շահենի համադասարանցիները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երթով քայլեցին Ազատության հրապարակից դեպի դատախազություն՝ պահանջելով ազատել իրենց անչափահաս ընկերոջը:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք մեր ընկերոջը եւ արտահայտենք մեր բողոքը, ասենք, որ դեմ ենք ամեն տեսակի անարդարություններին, դեմ ենք, որ Շահեն Հարությունյանը ազատազրկվի 5 տարով: Ինքը ընդամենը պաշտպանել է իր հորը, եւ յուրաքանչյուրս էլ, որ իր տեղը լիներ, համոզված եմ, որ այդպես կվարվեր»,- News.am –ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Շահեն Հարությունյանի նախկին համադասարանցի Սվետլանա Ավանեսյանը:

Երթին մասնակցում էր նաեւ Շահեն Հարությունյանը, որը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները որոշակի նպատակներ են հետապնդում: «Այս ամենը կարող է մի քանի նպատակ հետապնդել: Առաջինը հայ երեխաներին բարոյազրկելն է, այսինքն երեխաները տեսնեն, որ Շահենին 5 տարով դատապարտում են, ինչ է թե հորն է պաշտպանել, մյուս անգամ, հերը կռիվ կանի, չի պաշտպանի, մամային չի պաշտպանի, հայրենիքը չի պաշտպանի եւ այդպես շարունակ: Երկրորդը՝ ժողովրդի մեջ վախի մթնոլորտ սերմանելու համար. հիմա դատում են Շահենին առանց հաշվի առնելու, որ անչափահաս է, այսինքն՝ եթե դատում ենք անչափահասին, ուրեմն դուք խելոք մնացեք, քանի որ ձեզ կդատեն ու կդատեն»,- լրագրողներին ասել է Շահեն Հարությունյանը, որին Նոյեմբերի 5-ի գործով դատախազ Գեւորգ Գեւորգյանը առաջարկել է դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս