
Կոտայքի մարզում «Ինկասացիայի» ավտոմեքենան բախվել է «06»-ին և կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթուր Հովհաննիսյանը, վարելով Уаз մակնիշի 229 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան, Մայակովսկի գյուղի վարչական տարածքում՝ «Գետառ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է Մայակովսկի գյուղի բնակիչ, 68-ամյա Լևոն Մկրտչյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 43 ԼԼ 237 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Уаз-ը, որը պատկանում է «Հայինկասացիա»-ին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով «Ինկասացիա»-ի ավտոմեքենայի վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: