Բաժիններ՝

Դատարանը կալանավորեց Քանաքեռում Պստոյին սպանած Ցոցիկին (տեսանյութ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմա Հովսեփյանի նախագահությամբ ավարտվեց դռնփակ դատական նիստը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 32-ամյա Արտակ Մինասյանին երկամսյա կալանքի վերցնի:

Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մինասյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930