Բաժիններ՝

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա-Արփա գետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-53» մակնիշի 27ՕՍ608 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930