Բաժիններ՝

1,8 մլն դրամ տրամադրվեց այրված տան նորոգման համար

asparez.am-ը գրում է.  Սեպտեմբերի 3-ին ժամը 8:30-ի սահմաններում Արմավիրի հյուսիս-արեւելյան թաղամասի 7ա տանը հրդեհ էր բռնկվել: Տան բնակիչ Զարմանդուխտ Սիմոնյանը մի քանի մանրամասներ նշեց.

-Մենք տանը չենք եղել, աղջիկս առավոտյան երեխային տարել է դպրոց, եկել, հասել է տան մոտ` հրդեհն է տեսել ու վատացել, իրեն չի կարողացել տիրապետի ու հրշեջ ծառայությանը զանգի, զանգել է ոստիկանություն, այն էլ` Երեւան է ընկել, հետո նոր հրշեջ ծառայությանն են զանգել:

Հարեւաններն էլ չեն տեսել, որ հրդեհ է բռնկվել: Հոսանքից է եղել, պատճառն էլ ինչ-որ սառնարանն է եղել, որովհետեւ ոստիկանները, որ էկան` ասացին` տես սառնարանի դրված տեղը ինչ է եղել: Բայց նոր սառնարան էր: Ամեն ինչը նոր էր, ապառիկով էինք բոլորը գնել, լվացքի մեքենան, հյուրասրահի կահույքը. դեռ 120 հազար դրամ էլ պարտք պիտի տանք: Ոչ մի բան չի մնացել, ամբողջը մոխիր է դարձել: Երկու ժամվա մեջ ամբողջ տունս մոխիր դարձավ: Ամբողջ տարին ուրիշների մոտ աշխատեցի 3000 դրամով. առա, դրեցի ու էսօր բացի մոխիրից ուրիշ բան չկա: Ոստիկանները հարցաքննեցին, թե ու՞մ ենք կասկածում: Բայց դե, սա դիտավորություն չէ, մենք ոչ մեկին էլ չենք կասկածում:

Հարեւանուհին էլ հավելեց.- Իրենց քրտինքով աշխատող մարդիկ են, վատություն էլ չեն արել ոչ մեկին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս