Մի շարք մարզերում խոտածածկ տարածքներ են հրդեհվել
Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ձորափ գյուղի ամառանոցների մոտակայքում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք, վառելափայտ, ջերմահարվել է 10 պտղատու ծառ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանոցի մոտակայքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք և մեկ ծառ, 50 քմ բուսածածկ տարածք, 4-րդ միկրոշրջանի թիվ 3 շենքի մոտակայքում` 1000 քմ, Արզնի ձոր – Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում` 2500 քմ բուսածածկ տարածք և ջերմահարվել` 3 ծառ, որ Առինջ գյուղի գերեզմանատանը` 1000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա, Թեղենիկ գյուղի մոտակայքում՝ «Յուրդեր» կոչվող սարալանջին` 30 հա բուսածածկ տարածք և ջերմահարվել՝ 25 ծառ, Զովունի գյուղի 40-րդ փողոցում` 1500 քմ խոտածածկ տարածք և 2 ծառ, գյուղի մոտակայքում` 600 քմ բուսածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վայք գյուղում` 11 հա բուսածածկ տարածք, Բարձրունի գյուղում` 0,5 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն