Բաժիններ՝

Խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ յուրացնելու մեղադրանք` «Սիսիանի լրատուի» տնօրենին, Սիսիանի քաղաքապետին ու նրա աշխատակազմին. hetq.am

hetq.am-ի փոխանցմամբ՝ 2012թ-ին Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Դրանց հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ եւ վերջինս ազատազրկվել էր երեք տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալն ազատվել է պատիժը կրելուց: Անփոփոխ է մնացել որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում Աշոտ Գրիգորյանից հօգուտ տուժողի 11 մլն 250 հազար դրամ բռնագանձման մասին դատարանի որոշումը:

Նույն հսկողության արդյունքներով 2014թ. մայիս-հունիս ամիսներին «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:

Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Ընդ որում, ըստ նախաքննության, վերջիններիս արարքը գնահատելիս նշվում է, որ պատշաճ չի կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:

Նշված քրեական գործով առաջին դատական նիստը, որը նշանակված էր օգոստոսի 8-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, հետաձգվել էր դատավորի հիվանդության պատճառով: Սեպտեմբերի 5-ին նշանակված երկրորդ դատական նիստը, որը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սիսիանի նստավայրում, հետաձգվել է քաղաքապետ Ա.Հակոբջանյանի եւ մյուս մեղադրյալների՝ պաշտպան ունենալու եւ քրեական գործի նյութերինծանոթանալու համար ժամանակ տրամադրելու միջնորդությամբ: Հաջորդ դատական նիստընշանակվել է սեպտեմբերի 23-ին՝ Կապանում (ընդդատության կարգով դատաքննությունը պետք է տեղի ունենա Սիսիանում):

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս