ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Երևանի Գայի պողոտայի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Մ.-ն (ծնվ. 1969թ.) Ա. Գ.-ն (ծնվ. 1971թ.) և Ս. Գ.-ն (ծնվ. 1990թ.):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Պարզվել է, որ այրվել է 1-ին խճուղի 2-րդ փողոցի թիվ 17/4 տան տանիքը (մոտ 5քմ): Մինչ հրշեջ-փրկարարների կանիչի վայր հասնելը` քաղաքացիները տնից դուրս են բերել Մ. Պ.-ին (ծնվ. 1929 թ), ով տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
«Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական Posta թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից»: Այս մաիսն Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Կաֆե Հաուս» սրճարանի մոտ տեղի ունեցած ծեծի գործով հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:
Առայժմ հայտնի չէ մահվան պատճառը, միայն հայտնի է, որ Պետրենկոն տառապում էր շաքարային դիաբետով:
«Բոլորին է հայտնի, որ դատարաններն անկախ չեն ու կախված են նախագահից ու գործադիր իշխանությունից, այստեղ այդ հայտարարությունն առավել քան ուղղակի հրահանգ, ցուցում էր դատարանին՝ մեղադրական, դատապարտող դատավճիռ կայացնելու»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:
79-ամյա կնոջ խոսքով, ոտքով կարողանում է իջնել թաղամասի սկզբնամաս, բայց բարձրանալ չի հաջողվում: Հիշում է՝ 1956 թվականին, երբ եկավ այստեղ բնակվելու, կարելի է ասել, ճանապարհ չկար, մի կածան էր, որով հասնում էին քաղաք. տարիներ հետո ճանապարհ կառուցեցին:
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցի շենքերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
Նոր մանրամասներ քաղաքային աղբանոցում հայտնված հակագազերի մասին: Նույն այս աղբանոցից տարբեր իրեր հավաքող մարդիկ պնդում են, որ դրանք որոշ մարդկանց համար գումար աշխատելու միջոց են:
Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած կինը հայտնել էր, որ աշխատասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
«Ձմռան ցուրտ օրերին ամբողջ օրը գազի վառարաններն աշխատում են, այդ դեպքում է բնակարանը տաքանում, սակայն դրա դիմա թանկ ենք վճարում։ Անցած տարի 25 -30 հազար դրամ էինք տալիս, այս տարի չգիտենք ինչ կլինի»:
Նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Մուսայելյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածում (2-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ` 1985 թ. ծնված Վլադիմիր Մ.-ն:
Մարմաշեն համայնքում բնակիչների մեծ մասը խմելու ջուր չունի: Արդեն 20 օր է, ինչ տեղի է ունեցել վթար, որի պատճառը մաշված ու շարքից դուրս եկած ջրագծերն են:
Կառավարությունը ԱԺ պատգամավորի նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով:
Կալանավորվել է Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։
Ոստիկանության Սպիտակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հարևանը` 1976 թ. ծնված Էդվարդ Պ.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
«Մոտ հինգ օր առաջ մենք նամակ ենք ուղղել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին, բայց դա առաջին անգամը չէր: Դիմել ենք պահանջով, որ ստուգվի հացի գնի և քաշի հարաբերակցությունը: Դա անհրաժեշտ է: Պատասխանը եղավ այն, որ նամակն ուղարկված է Սննդի պետական ծառայություն, բայց այդ պատասխանը մեզ չի բավարարում: Մենք պահանջում ենք, որ նախագահականում ուշադրություն դարձնեն մեր նամակին»:
«Ես իրանց ասել էի կանալիզացիայի համար, որ չեն վերանորոգում, կգնամ ուրիշ տեղ կասեմ, իրենք ընդհատեցին, կանալիզացիան չքաշեցին, հիմա ես ներողություն եմ խնդրում պարոն Ալեքսանյաններից, որ ինձ օգնեն։ Ասում են՝ դու մեր վատն ես խոսացել, ես հիմա ներողություն եմ խնդրում, մեծ կնիկ եմ, չեմ հասկացել։ Պարոն Սամվել Ալեքսանյանը ինձ ասել է գնա լուսաբանի, քո ասածների համար ներողություն խնդրի, որ քեզ օգնեմ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Երեւանում փորձել է ինքնասպանություն գործել 46-ամյա մի կին՝ չդիմանալով ընտանեկան բռնություններին։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։
Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած կինը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառում հարձակվել են իր վրա և հարվածել: