Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը: Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:
Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց ատրճանակից:
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին:
«Անգամ անդրշիրիմյան կյանքում չեն թողնում մարդիկ հանգչեն խաղաղությամբ: Բավականին զգալի գնով ձեռք ես բերում գերեզմանի տարածք եւ հայտնվում վիճելի խնդիրների առաջ»:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի շենքը չնայած վերջերս է շահագործման հանձնվել, բայց կրթօջախում խնդիրներ կան, որոնք առկա էին դեռեւս հին շենքում։
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հանրապետությունում:
Կպչուն ժապավենով կապել էին տանտիրուհու ձեռքերը, ոտքերն ու բերանը և կտտանքների ենթարկելուց հետո՝ իրենց հետ տարել փողն ու ոսկեղենը:
Աբովյան-Արզնի խճուղում (2-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակիշի 34 VN 982 պետհամարանիշով (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենան և «ԿռԱԶ» մակնիշի 35 LT 337 պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Զ. Թ.) բեռնատարը: Ա. Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Սիսավան գյուղում 1969 թ. ծնված Կամո Մ.-ի և 1966 թ. ծնված Վրեժ Փ.-ի կողմից 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ին ծեծի ենթարկելու մասին:
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում ձևավորված տասնյակ տնակային ավաններում տեղադրված վագոն-տնակներում, կիսաքանդ շենք-շինություններում, նախկին գործարանային հանարակացարաններում, երկրաշարժի հետևանքով զգալի վնասներ կրած, սակայն հետագայում ամրացման չենթարկված բազմահարկերում հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում են կոմունալ-կենցաղային անգամ տարրական հարմարություններից զուրկ պայմաններում:
Ոստիկաններն ուսումնասիրեցին բանկոմատի տեսագրությունը:
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արա Մ.-ին և 1980 թ. ծնված Էդգար Ա.-ին:
«Այս օրերին ո՞վ է տեսել անվճար աշխատուժ, կան պահեր, որ ֆիզիկապես հնարավոր չէ կատարել եւ քո պարտականությունները, եւ արձակուրդում կամ բյուլետենում գտնվող աշխատակցի, հատկապես, երբ դայակ ես, խոհարար կամ այլ ծանր աշխատանք ես կատարում»:
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արշակ Ե.-ն ժամը 11.40-ին քթի կոտրվածքով դիմել է «Մուրացան» բժշկական կենտրոն և հայտնել, որ վնասվածքն ստացել է մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի դիմաց` «Ֆոլքսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-7 մ/վրկ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների եւ վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր, հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նոյեմբերի 6-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Գոռ Վ .-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում իրեն ծեծի են ենթարկել:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում իրականացված շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավված էին նաև Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների:
Մուշ 2 թաղամասի 4/3 շենքի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ է, կանգնած են խնդրի առաջ:
Բանկոմատից ուրիշի քարտից գումար հափշտակողների դեմքերն արձանագրել է տեսախցիկը:
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումները:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սեդա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»:
.Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ջերմուկ քաղաքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ձմռան ամիսներին ինքը մարզի ճանշինականներին տաքուկ կաբինետներից տեղափոխելու է ձյունառատ հատվածներ, ինչը կբարելավի նրանց օպերատիվ աշխատանքը և դրա արդյունքում Սյունիքի մարզում մերկասառույցով և ձյան պատճառով փակված ճանապարհներ չեն ունենա: