
Հրդեհ՝ Քուչակում. տարեց բնակչին հաջողվել է փրկել

Նոյեմբերի 6-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում` դեղատան մոտակայքում, այրվում է տուն, hավանական է, որ ներսում կա վատառողջ քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 00.22-ին, մարվել` 00.29:
Պարզվել է, որ այրվել է 1-ին խճուղի 2-րդ փողոցի թիվ 17/4 տան տանիքը (մոտ 5քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանիչի վայր հասնելը` քաղաքացիները տնից դուրս են բերել Մ. Պ.-ին (ծնվ. 1929 թ), ով տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: