Աղբանոցի հակագազերը՝ կռվախնձոր
tsayg.am-ը գրում է. Նոր մանրամասներ քաղաքային աղբանոցում հայտնված հակագազերի մասին: Նույն այս աղբանոցից տարբեր իրեր հավաքող մարդիկ պնդում են, որ դրանք որոշ մարդկանց համար գումար աշխատելու միջոց են: Պատասխանատուները հակադարձում են՝ հակագազերն ուղարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան լաբորատորիա՝ փորձաքննության:
Արդյունքների հիման վրա էլ որոշում է կայացվել դրանք ոնչացնել, քանի որ ոչ պիտանի են և վտանգավոր հետագա օգտագործման համար: Նշենք, որ մի քանի տասնամյակի վաղեմություն ունեցող հակագազերի որոշակի խմբաքանակը պահեստավորված է եղել Գյումրու տարբեր վայրերում: