
Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից. Ազնավուրը ՝ թուրքական թերթի հարցազրույցի մասին

«Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական Posta թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Հիշեցնենք, որ թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ին հարցազրույց էր հրապարակել, ըստ որի՝ թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Ըստ պարբերականի՝ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը