Բաժիններ՝

Ավտովթար՝ Գորիս-Երևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 6-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածում (2-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 230-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 DL 846 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս