Բաժիններ՝

Պատգամավորի ու թաղապետի անվան հետ կապվող ծեծի գործով հարուցվել է քրեական գործ.pastinfo.am

«Կաֆե Հաուս» սրճարանի մոտ տեղի ունեցած ծեծի գործով  հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:

Մամուլում արդեն գրվել է, որ ծեծը տեղի է ունեցել պատգամավորի եւ թաղապետի ներկայությամբ: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ  հայր եւ որդի Բեժանյանները, ինչպես նաեւ Սարգիս Անտոնյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում են տվել առ այն, որ անհայտ անձինք հոկտեմբերի 29-ին «Կաֆե Հաուս» սրճարանի դիմաց իրենց ծեծել են ու պատճառել մարմնական վնասվածքներ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, «կռվախնձորը»  մի աղջիկ է, ում համակրում է թե  «Էլեգանտ» ՍՊԸ տնօրեն Կարեն Բեժանյանի որդին  և  թե պատգամավոր Արթուր Ստեփանյանի որդին, և նրանց հայրերը դեպքի օրը հանդիպել են զրուցելու խնդրի շուրջ: Հանդիպմանը ներկա է եղել Քանաքեռի թաղապետը: Մեր տեղեկություններով սրճարանի տարածքում եղել են նաեւ սպորտային կազմվածքով այլ անձինք: Զրույցը չի ստացվել հայրերի միջեւ եւ այն վերածվել է վիճաբանության: Բեժանյանները եւ Անտոնյանը ստացել են վնասվածքներ, իսկ թե դրանք ում կողմից են պատճառվել` վերջիններս չեն նշում:

Տուժածները հարցաքննվել են, սակայն պատգամավորի ու թաղապետի անունը չեն նշել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս