
Տոնավաճառում տեղի ունեցած միջադեպի փաստով կատարվում է հետաքննություն

Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած կինը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառում հարձակվել են իր վրա և հարվածել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տոնավաճառում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Գեղամ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն