Ոստիկանները հայտնաբերեցին կնոջ աշխատասենյակից գողացված հեռախոսը
Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած կինը հայտնել էր, որ աշխատասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի մոտից բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Վալենտին Ս.-ն: Նա խոստովանել է, որ հեռախոսը գողացել է ինքը և ներկայացրել է այն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն