
Տաքսու վարորդը հայհոյել և սպանության սպառնալիքներ է տվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963 թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 19.00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք:
ՀՀ Ոստիկանություն