Բաժիններ՝

Գողություն՝ 37 երթուղային ավտոբուսի սրահից

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցի շենքերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին:

Նա խոստովանել է, որ թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ՝ գումարով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1992 թ. ծնված Մերինե Խ.-ին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930