Ս. Ալեքսանյանը թոշակառուին ասել է հրապարակավ ներողություն խնդրի, որ քեզ օգնեմ. news.am
news.am-ը գրում է. Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 76-ամյա թոշակառու Պայծառ Մակարյանին հորդորել է Կառավարության շենքի մոտ հրապարակավ ներողություն խնդրել իր ասածների համար, որ ինքը օգնի թոշակառուին։
«Ես իրանց ասել էի կանալիզացիայի համար, որ չեն վերանորոգում, կգնամ ուրիշ տեղ կասեմ, իրենք ընդհատեցին, կանալիզացիան չքաշեցին, հիմա ես ներողություն եմ խնդրում պարոն Ալեքսանյաններից, որ ինձ օգնեն։ Ասում են՝ դու մեր վատն ես խոսացել, ես հիմա ներողություն եմ խնդրում, մեծ կնիկ եմ, չեմ հասկացել։ Պարոն Սամվել Ալեքսանյանը ինձ ասել է գնա լուսաբանի, քո ասածների համար ներողություն խնդրի, որ քեզ օգնեմ»,-ասաց թոշակառուն՝ նշելով, որ 5 տարի շարունակ եւ Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը իրեն օգնել են։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: