Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
«Սվետը գործից տուն է եկել ու տղային այդ վիճակում տեսել: Խեղճ կինը շատ վատ վիճակում է, հետը նույնիսկ չենք կարողանում խոսել: Հարազատները Մանումենտ են տարել, որ մենակ չմնա, հանկարծ ինքն էլ հետը մի բան չանի»:
Մալաթիա վարչական շրջանի Շրջանայինի 2/5 հասցեում բոլոր տներն ու ընտանեկան պատմություններն իրար շատ նման են. ընտանիքներն ապրում են վարձով, սոցիալապես ծանր-անապահով վիճակում են ու երազում են մի բանի մասին` սեփական չորս պատ ու տանիք, որի համար այլևս վարձավճար չեն տա։
Մարտի 5-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ովքե՞ր կարող են հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնեն:
Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Ոստիկանները կանխեցին վճարային տերմինալներ թալանողների անքուն գիշերները:
18-ը չբոլորած տղան մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են:
Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:
Իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ:
Խնդրում եմ «մի խումբ ուսուցիչների» կամ «մի քանի ծնող խորհրդի նախագահների» անունից անստորագիր նամակներ այլևս ինձ չգրեք, որովհետև դրանց հեղինակները չեն ուզում առերեսվել մեր իրականության մեջ արմատացած զզվելի երևույթների հետ, ուրեմն չեն ուզում իրենց կյանքում ոչինչ փոխել, ավելին, բողոքում են նրանից, ինչը կամավոր են անում:
Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ կառավարությունը այսօր քննության է առել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը գործարար Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո նրանք նորից հանդիպե՞լ են կամ որևէ շփում ունեցե՞լ են:
Մարտի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն:
Գագիկ Եգանյանի խոսքով՝ընդհանրապես եթե անձը խախտում է որևէ երկրի օրենսդրությունը, պետք է փորձի խախտման իրավաչափ լինելը վիճարկել այդ երկրի դատական ատյաններում. «Այս դեպքում այս բարդ, քիչ հեռանկար ունեցող ուղղության փոխարեն՝ Ռուսաստանի մեր գործընկերները հնարավորություն են տվել ընդամենը դիմում գրել իրենց, և նրանք պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա կրկին անգամ վերանայել անձի փակման գործը՝ որքան է դա իրավաչափ»:
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը: Ինչպես հայտնի է, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում: Կոմիտեից ի պատասխան 168.am-ի հարցի՝ տեղեկացրեցին, որ գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահամններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել:
Հետաքրքրական մի հանգամանք ևս. երեկ դեպքի վայրում աշխատող քննիչները հայտարարում էին, որ ՔԿՀ-ի տարածքը հսկող տեսախցիկների նկարահանումներն առգրավված են: Ենթադրվում էր, որ դրանց միջոցով, եթե ոչ դիմակավորված անձանց, ապա գոնե նրանց ավտոմեքենան հնարավոր կլինի հայտնաբերել: Բայց պարզվում է՝ ոչ:
Հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաև դարձան այդ բանակի հիմքը:
Վերջերս գողություն է կատարվել Ջրվեժում գտնվող առանձնատներից մեկից:
«Սահմանային այս լարված պայմաններում նա անպայման կլիներ սահմանին: Վերջին շրջանում նա ցանկացավ ամբողջովին քաղաքականություն մտնել, տնտեսական հարցեր լուծել, բանակն ապահովել, վերջին մեկ երկու այցերն ուղղված էին հիմնախնդրի լուծմանը: Հիմա ո՛չ պարտերազմ, ո՛չ խաղաղություն է, զոհեր են լինում և դա վատ է»,- ասաց Սարգսյանը: