«Վազգեն Սարգսյանի երազանքներին հասնելու համար` այն, ինչ փորձել են անել` բավարար չի և չի ստացվել». Արամ Սարգսյան
Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքներին հասնելու համար` այն, ինչ փորձել են անել` բավարար չի և չի ստացվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը: Եղբոր մասին խոսելիս` նա նշեց, որ Վազգենը միշտ իր սրտից հանել է վրեժխնդրությունը, քինախնդրությունը և ներարկել պետականության, հայրենասիրության և աշխատասիրության զգացումով:
«Սահմանային այս լարված պայմաններում նա անպայման կլիներ սահմանին: Վերջին շրջանում նա ցանկացավ ամբողջովին քաղաքականություն մտնել, տնտեսական հարցեր լուծել, բանակն ապահովել, վերջին մեկ երկու այցերն ուղղված էին հիմնախնդրի լուծմանը: Հիմա ո՛չ պարտերազմ, ո՛չ խաղաղություն է, զոհեր են լինում և դա վատ է»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, սահմանին ստեղծված իրավիճակը քաղաքական գործիչների խնդիրն է. «Բանակն իր գործն անում է, շարքային զինվորներից մինչև նախարար երևի միակ կայացած և իր ֆունկցիաները կատարող կառույցն է»: